Ի՞նչ կենսագրություն ունի նորանշանակ նախարար Հակոբ Արշակյանը

Նախագահ Արմեն Սարգսյանի հոկտեմբերի 4-ի հրամանագրով Հակոբ Արշակյանը նշանակվել է տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի պաշտոնում:

Իրավաբան.net-ը ձեզ է ներկայացնում նորանշանակ նախարարի կենսագրությունը:

Հակոբ Արշակյանը ծնվել է 1985թ-ի ապրիլի 16-ին, Երևանում:
Կրթություն
2005 – 2009 թթ. – Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի քոմփյութերային համակարգեր և ինֆորմատիկա բաժին (բակալավրիատ):
2009 – 2011 թթ. – Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի քոմփյութերային համակարգեր և ինֆորմատիկա բաժին (մագիստրատուրա):
Աշխատանքային գործունեություն
2008 – 2012 թթ. «ՀԻՄԱ» նախաձեռնության համահիմնադիր անդամ, 2012 թ.-ից «ՀԻՄԱ» հասարակական կազմակերպության նախագահ:
2010 – 2012 – «Նեյշնլ Ինսթրումենթս» (National Instruments) ընկերություն, Համակարգերի ինժեներ (Systems Engineer):
2012 – 2017 – «Նեյշնլ Ինսթրումենթս» (National Instruments) ընկերություն, «Ալյանս» գործընկերների ծրագրի տարածաշրջանային ղեկավար (Տարածաշրջանն ընդգրկում է Հնդկաստանը, Ռուսաստանը և ԱՊՀ-ն, Արաբական երկրները և Աֆրիկան):
2018 թ. հունվար – մայիս – «Արաքսիս Ինժեներինգ» ընկերության հիմնադիր, գործադիր տնօրեն:
2018 թ. մայիս-հոկտեմբեր – ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի առաջին տեղակալ:
2018 թ. հոկտեմբերի 4-ից –  ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար
Այլ տվյալներ
2003 – 2005թթ. ծառայել է ՀՀ Զինված ուժերում:
2014թ. – «Ընդդեմ կենսաթոշակային պարտադիր վճարի», «Դեմ եմ» շարժման համակարգող խմբի անդամ:
2016թ. Ապրիլյան պատերազմի ընթացքում ծառայել է առաջնագծում՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կամավորական ջոկատի շարքերում:
Կուսակցական պատկանելություն

2015 թ.-ից «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հիմնադիր վարչության անդամ:

Անձնական տվյալներ

Ամուսնացած է, ունի երկու դուստր:
Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել