Լոռու մարզպետ Հրանտ Մարգարյանն այսօր՝ հոկտեմբերի 3-ին, ժամը 16:00-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին է ներկայացրել իր հրաժարականի դիմումը: Այս մասին գրված է Լոռու մարզպետարանի ֆեյսբուքյան էջում:
Կից ներկայացվել է հրաժարականի դիմումը:
Հիշեցնենք, որ Հրանտ Մարգարյանը ներկայացնում է «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը:
Նշենք սակայն, որ Հրանտ Մարգարյանին Հայաստանի Հանրապետության Լոռու մարզպետի պաշտոնից ազատելու մասին որոշման նախագիծը արդեն կառավարության վաղվա օրակարգում էր: