Ազգային ժողովը հրապարակել է հոկտեմբերի 2-ի աղմկահարույց նիստի տեսագրությունը

Ազգային ժողովը հրապարակել է հոկտեմբերի 2-ի աղմկահարույց արտահերթ նիստի տեսագրությունը՝ առանց ձայնի:

ԱԺ աշխատակազմի լրատվության և հանրության հետ կապերի վարչության ղեկավար Կնյազ Սարոյանը Իրավաբան.net-ի հետ զրույցում հայտնեց, որ տեխնիկական խնդիրներ կային դահլիճում, ձայնագրող սարքը չի աշխատել: 
Կնյազ Սարոյանը սակայն հայտնեց, որ շուտով Ազգային ժողովի պաշտոնական կայքում կտեղադրվի նիստի սղագրությունը:
Հիշեցնենք, որ  հոկտեմբերի 2-ին հրավիրված արտահերթ նիստում ԱԺ-ն ընդունեց «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքում փոփոխություններ կատարելու մասին վիճահարույց օրենքը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել