Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմն իրականացնում է Երևանում և Հայաստանի մի շարք մարզերում տեղի ունեցող հավաքների դիտարկում:
«Այս պահին հավաքների բոլոր մասնակիցներին խնդրում եմ ցուցաբերել առավելագույն հանդուրժողականություն ու զսպվածություն, ցանկացած իրավիճակում զերծ մնալ որևէ տեսակի բռնությունից»,- հորդորում է օմբուդսմեն Արման Թաթոյանը՝ հավելելով, որ ըստ իրադարձությունների ու դրանց դիտարկման ընթացքի՝ հանդես կգա անհրաժեշտ հայտարարություններով:
«Բոլոր հարցերը պետք է լուծվեն իրավունքի գերակայության հիման վրա»,- ասված է հայտարարությունում:
Այսօր ավելի վաղ վարչապետի կոչով քաղաքացիները հավաքվել էին Ազգային ժողովի շենքի մոտ: