ՀՀ-ում ստեղծված իրավիճակը ինստիտուցիոնալ խառնաշփոթ է առաջացնում առնվազն, եթե չխոսենք Սահմանադրական ճգնաժամի մասին. Արարատ Միրզոյան

Այսօր Ազգային ժողովում տեղի է ունեցել հակահեղափոխության և ռեվանշի փորձ, իսկ վարչապետն էլ ստորագրել է «Ծառուկյան» դաշինքի և ՀՅԴ քաղաքական ուժերը ներկայացնող նախարարների ազատման հրամանները: Այս մասին ասաց ՀՀ առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը՝ Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցի ժամանակ:

«Այդ փորձին մասնակցել են և ըստ այդ, օրինագծին կողմ են քվերակել 67 պատգամավոր՝ 3 խմբակցությունից՝ ՀՀԿ-ից, ԲՀԿ-ից, դաշնակցությունից: Իրավիճակը, որ ստեղծվել է ՀՀ-ում՝ ինստիտուցիոնալ խառնաշփոթ է առաջացնում առնվազն, եթե չխոսենք Սահմանադրական ճգնաժամի մասին: Խորհրդարանը, որն ըստ էության պեքտ է լինի ներկայացուցչական մարմին՝ ոչ մեկին չի ներկայացնում և ըստ էության լեգիտիմ չէ: Ավելին, խորհրդարանը փորձում է երկիշխանություն ստեղծել և հարվածել ժողովրդի հավանությունը վայելող կառավարությանը և վարչապետին: Որևէ կերպ սա պետք է հանգուցալուծվի: Ճգնաժամի հետագա խորացումը շատ ուղիղ վնաս է հասցնում ՀՀ-ի և նրա քաղաքացիների շահերին, վտանգում է անվտանգությունը, բնականոն կյանքը և անվտանգությունը»,-նշեց Արարատ Միրզոյանը:

Նա հույս հայտնեց, որ բանակցությունների երկխոսության դուռը դեռ փակ չէ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել