Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գրությունով նախագահին առաջարկվել է աշխատանքից ազատել ԱԻ նախարար Հրաչյա Ռոստոմյանին, տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Արծվիկ Մինասյանին, էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Արթուր Գրիգորյանին, սպորտի և երիտասարդության հարցերով նախարար Լևոն Վահրադյանին, կապի և ՏՏ նախարար Աշոտ Հակոբյանին և գյուղատնտեսության նախարար Արթուր Խաչատրյանին:
Այս մասին հայտնում է կառավարության ֆեյսբուքյան պաշտոնական կայքէջը: