Մհեր Գրիգորյանը ցանկություն է հայտնել մնալ և աշխատել մեզ հետ. Փաշինյան

Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ, ԲՀԿ-ն ներկայացնող Մհեր Գրիգորյանը ցանկություն է հայտնել մնալ և աշխատել Նիկոլ Փաշինյանի կառավարության հետ:

«Ես ցանկանում եմ տեղեկացնել, որ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը ցանկություն է հայտնել մնալ և աշխատել մեզ հետ: Ես առաջարկում եմ ողջունել Մհեր Գրիգորյանի որոշումը»,- ասաց Փաշինյանը:

Այս մասին Բաղրամյան պողոտայում ընթացող հանրահավաքի ընթացքում  հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նշենք, որ ԲՀԿ և ՀՅԴ նախարարներին Նիկոլ Փաշինյանը քիչ առաջ ազատեց զբաղեցրած պաշտոններից:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել