Դպրոցի տնօրենի պաշտոնի համար իր թեկնածությունն է դրել փոխտնօրենի ամուսինը․ Անահիտ Բախշյան

Կրթության ոլորտի փորձագետ Անահիտ Բախշյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Ահազանգում են Երևանի թ.155 դպրոցի մանկավարժները, որտեղ վաղը ժամը 14-ին տեղի կունենա տնօրենի ընտրություն: Ըստ ահազանգի, դիմել է 12 հավակնորդ, որոնցից մեկը գործող փոխտնօրրեններից մեկի՝ Թադևոսյան Սիրանույշի ամուսինն է և ծնողական խորհրդի ներկայացուցիչն է կառավարման խորհրդում:

Հանրակրթական ուսումնական հաստատությունների օրինակելի կանոնադրության 32-րդ կետի համաձայն խորհրդի անդամ չի կարող լինել տնօրենի հետ մերձավոր ազգականությամբ կամ խնամիությամբ կապված անձը, այս պարագայում փոխտնօրենի ամուսինն է, ով միաժամանակ տնօրենի թեկնածուի հավակնորդ է: Հրավիրում եմ ԿԳ նախարարության ուշադրությունն այս փաստի վրա, որպեսզի հոկտ. 2-ին կայանալիք կառավարման խորհրդում ստուգի այս փաստի իսկությունն ու կանխի այդ ապօրինությունը:

Նման ահազանգեր գալիս են շատ դպրոցներից(նաև Երևանի թ.51 և մարզերի դպրոցներից), որը հետևանք է դպրոցների կառավարման խորհուրդների ձևավորման և տնօրենների ընտրության գործող խեղաթյուրված կարգերի: Նման ահազանգերը կանխելու համար անհրաժեշտ է շատ հրատապ վերանայել գործող կարգերը, որովհետև այդ կարգերով ոչ թե արդար ընտրությունն է ապահովվում, այլ՝ ընտրության իմիտացիան: Կառավարման խորհուրդների ձևավորման անհրաժեշտությունը ժամանակի հրամայական է:

Անհասկանալի է ԿԳՆ-ի կողմից այս գործընթացի հապաղումը, որն ի վնաս է գործում երկրում արդար կառավարման մասին բոլոր հայտարարություններին»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել