Վալերիյ Օսիպյանն ութ ծառայողների ոստիկանության մայորի կոչում է շնորհել

Հոկտեմբերի 1-ին ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանը համակարգի 8 ծառայողների շնորհեց հերթական կոչումներ:

Այս մասին տեղեկանում ենք ոստիկանությունից։

Ոստիկանության զորքերի, քրեական հետախուզության գլխավոր, Արմավիրի, Սյունիքի, Շիրակի մարզային, Երևան քաղաքի վարչությունների ու ճանապարհային ոստիկանության ծառայողները ստացան ոստիկանության մայորի կոչում:

Վալերիյ Օսիպյանը դիմելով ոստիկաններին՝ հույս հայտնեց, որ նոր կոչումը կպարտավորեցնի առավել բարձրորակ ծառայություն իրականացնել և դրանից, բնականաբար, կշահի ոստիկանություն-հասարակություն կապը:

Տեսանյութը՝ police.am-ի

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել