Որդին կասկածվում է հորը սպանելու մեջ

Ոստիկանությունից հայտնում են, որ սեպտեմբերի 29-ին, ժամը 10.00-ին, ոստիկանության Դավիթաշենի բաժանմունք է զանգահարել 31-ամյա մի տղամարդ և հայտնել, որ հայրը` 1957 թ. ծնված Վարուժան Մկրտչյանը, երեկվանից գտնվում է եղբոր` 1986 թ. ծնված Տարոն Մկրտչյանի տանը: Այսօր էլ հոր հեռախոսահամարի զանգին պատասխանել է եղբայրը և հայտնել, որ հայրն այլևս չկա:
Մեկնած օպերատիվ խումբը Դավիթաշենի 2 թաղամասի 26 շենքի բնակարաններից մեկի ննջասենյակում հայտնաբերել է Վարուժան Մկրտչյանի դիակը` գլխի, կրծքավանդակի և ուսի շրջանների կտրած վնասվածքների հետքերով:
Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական և քննչական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ նույն օրը, ժամը 4.00-ից 5.00-ն ընկած ժամանակահատվածում, նշված բնակարանում, վիճաբանության ժամանակ, Տ. Մկրտչյանը մսագործի դանակով հարվածել է հոր մարմնի տարբեր մասերին՝ սպանելով նրան:
Հանցագործության գործիքն առգրավված է:
Նույն օրը, ժամը 12.30-ին, Գ.Լուսավորիչ և Զաքյան փողոցների խաչմերուկից ոստիկանության ծառայողները Տարոն Մկրտչյանին բերման են ենթարկել ոստիկանության Մաշտոցի բաժին: Նա ձերբակալված է:
Նշանակվել է ԴԲՓ:
Կատարվում է նախաքննություն:

***

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել