2018 թվականի սեպտեմբերի 29-ին, ժամը 11:30-ից մինչև 13:30-ն, Սևան քաղաքի Նաիրյան 164 հասցեում, տեղի են ունեցել Գեղարքունիքի մարզում ՀՀ Փաստաբանների պալատի մարզային համակարգողի ընտրությունները։
Այս մասին տեղեկանում ենք փաստաբանների պալատից։
Քվեարկությունների արդյունքում երկու տարի ժամկետով Գեղարքունիքի մարզում մարզային համակարգող է ընտրվել Լևոն Սոսի Թորոսյանը:
Գեղարքունիքի մարզում ՀՀ փաստաբանների պալատի մարզային համակարգողի ընտրությունների մասով կազմված N1 և N2 Արձանագրությունները կարող եք բեռնել այստեղից։
Գեղարքունիքի մարզում ՀՀ փաստաբանների պալատի մարզային համակարգողի ընտրությունների մասին համապատասխան որոշումը տեսեք այստեղ: