Ապրիլի 24-ին, գիշերը, Չարենցավանի բժշկական կենտրոնից ոստիկանությունում ահազանգ է ստացվել, որ հրազենային վիրավորում երիտասարդ է բուժօգնության տեղափոխվել։
Այս մասին տեղեկանում ենք ոստիկանությունից։
Բաժնի օպերատիվ խմբի հասնելուն պես 23-ամյա երիտասարդը տեղափոխվել է Երևանի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ։
Չարենցավանի քննչական բաժնում սպանության փորձի հատկանիշներով քրեական գործ է հարուցվել և սկսվել են օպերատիվ-հետախուզական ծավալուն միջոցառումներ ու քննչական գործողություններ։
Ոստիկանությունից հայտնում են, ու տուժողը հիվանդանոց էր բերվել Կոտայքի մարզի Արզական գյուղում ապրող 25-ամյա մի երիտասարդի Վազ 2121 մակնիշի ավտոմեքենայով։ Չարենցավան-Ալափարս ճանապարհին գտնվող ծաղկի ջերմոցներից մեկի մոտից։
Վարորդի հայտնածով, տուն գնալիս նկատել է մի երիտասարդի, որը փորձել է կանգնեցնել իր մեքենան։ Կանգնել ու տեսել է, որ երիտասարդն իր համագյուղացին է և վիրավորին արագ հասցրել է հիվանդանոց։
Վիրահատությունից հետո իրավապահները զրուցել են նաև երիտասարդի հետ։ Նրա հայտնածով, դեպքի օրը գնացել էր Չարենցավա-Ալափարս ճանապարհի մոտ գնտվող ջերմոց՝ ծաղիկներ գնելու։ Մեքենայից իջնելուց հետո իրեն է մոտեցել BMW մակնիշի ավտոմենքենա, որի վարորդն էլ կրակել է իր վրա։ Քանի որ մութ է եղել, չի տեսել ոչ վարորդնի դեմքը, ոչ էլ մեքենայի պետհամարանիշերը։
Դեպքի վայրում հայտնաբերվել են պարկուճներ, որոնք ուղարկվել են դատաձգաբանական փորձաքննության։ Ոստիկանները լսել են անև ջերմոցների պահակին, և նրա հայտնածով, ինչ-որ պայթյունի ձայներ է լսել ու մտածել, որ ջերմոցի կաթսան է վնասվել, ապա կրակոցի նմանվող ձայներ է լսել, սակայն տարածքից դուրս չի եկել ու ոչ մեկի չի տեսել։
Հարուցված քրեական գործի շրջանակներում ոստիկանության Չարենցավանի բաժնի ծառայողները քննչական բաժին են ներկայացրել մի շարք այլ անձանց՝ հարցաքննության։ Բացահայտմանն են միացել նաևր Կոտայքի մարզային վարչության Կոտայքի բաժնի ծառայողները։ Օպերատիվ-հետախուզական գորոծողությունների շրջանականերում ոստիկաններն իրականացրել են տարաբնույթ միջոցառումներ՝ պարզելով հետևյալը․ նախնական տվյալներով, տուժող երիտասարդն ու Չարենցավանում ապրող տղամարդը կոնֆլիկտ են ունեցել, պարզաբանումների համար հանդիպել են ջերմոցների մոտ, տեղանքը ճանապարհից հեռու է և ոչ էլ ապրողներ կան ու առանց կողմնակի աչքի կողմերը վիճել են, ինչի ընթացքում էլ հնչել են կրակոցները։ Իրավապահների տվյալներով հրազենը գործադրել է հենց տղամարդը։ Կրակոցներից հետո տուժողի ընկերները նրան հասցրել են հիվանդանոց և չնայած բացահայտման ընթացքը շեղելու փորձերին, իրավապահաներին հաջողվել է համատեղ աշխատանքով պարզել եղելությունը։
Տղամարդը հայտնավերվել ու բերման է ենթարկվել։ Նրան մեղադրանք է առաջադրվել և նա կալանավորվել ու տեղափոխվել է քրեակատարողական հիմնարկ։