Երևանի Մյասնիկյան պողոտայի ավոտամեքենաների արագաչափ սարքերից մեկն այս պահին չի գործում։
Այս մասին տեղեկությունը Իրավաբան.net-ի հետ զրույցում հաստատեց նաև Ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության պետի տեղակալ Էդգար Ջանոյանը։ «Այս պահին Մյասնիկյան պողոտայի 3 արագաչափերից 1-ը չի գործում և այն փաթաթված է»,-նշեց նա։
Նշենք, որ արագաչափ սարքը պետք է վերանորոգվի։