Փաստաբան Գևորգ Գյոզալյանն իր էջում գրում է․
«ՀՀ վճռաբեկ դատարանի դատավորներ՝ Մ. Դրմեյանը, Գ. Հակոբյանը, Վ. Ավանեսյանը, Ռ. Հակոբյանը, Տ. Պետրոսյանը և Ն. Տավարացյանը բացահայտ խախտել են ՀՀ Սահմանադրությունը, քանի որ նրանք չունենալով հայեցողություն, բացահայտ մերժել են անձին արդարադատություն իրականացնելու գործում՝ նրա հայցն ըստ էության չքննելով։ Ընդ որում այս դատավորները հակասել են հենց իրենց կողմից կայացված որոշումներին։ Այս հիմքով դիմում եմ ներկայացրել ՀՀ ԱՆ նախարարին որպեսզի նրանց նկատմամբ հարուցի կարգապահական վարույթ։
Ակնհայտ է, որ այս որոշումը բողոքարկվելու է Մարդու իրավունքների եվրոպական դատարան և հետո, երբ ունենանք հերթական ՄԻԵԴ վճիռը ի վնաս ՀՀ-ի, ապա ես հետևողական եմ լինելու, որ այս դատավորները պատժվեն, քանի որ այստեղ օրենքի մեկնաբանության խնդիր չկա, այստեղ գործ ունենք պարզ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՉԱՐԱՇԱՀՄԱՆ հետ, որի արդյունքում խախտվել է անձի՝ դատարան դիմելու իրավունքը։ Սակայն Արդարադատության նախարարը հնարավորություն ունի կանխելու հետագայում ՀՀ-ի դեմ կայացվելիք վճիռը, քանի որ ունի օրենսդրական հնարավորություն վարույթ հարուցել այդ դատավորների նկատմամբ, ինչն էլ հետագայում կարող է հիմք հանդիսանալ սույն գործի վերանայման համար։
Մանրամասները՝ ԴԻՄՈՒՄ»։