Դավիթ Բաբայանը՝ Նիկոլ Փաշինյանի ու Իլհամ Ալիևի միջև ձեռք բերված պայմանավորվածության մասին

ԱՀ նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Արցախի Հանրապետությունը շփման գծում լարվածության նվազեցման վերաբերյալ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի պայմանավորվածությունը ողջունում է, բայց հարցին որոշ վերապահումով է մոտենում: Եթե քաղաքական գնահատական տանք, հետաքրքիր և ողջունելի զարգացում է: Այն երեք կետերը, որի շուրջ պայմանավորվել են, շատ կարևոր է: Սակայն այստեղ կա վերապահում, որ Ալիևին և առհասարակ ադրբեջանական ղեկավարությանը ամբողջապես վստահելը ճիշտ չէ, որովհետև ամենանենգ ձևով, ամենաանհարմար պահին նա կարող է ցանկացած պայմանավորվածություն խախտել, ինչը ցույց է տվել պրակտիկան: Այնուամենայնիվ, հուսանք, որ այս անգամ դրական ինչ-որ ազդեցություն կթողնի այս պայմանավորվածությունը»,-գրել է նա:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել