2018 թվականի 5 ամիսների ընթացքում պայմանական-վաղաժամկետ ազատվել են 242 դատապարտյալներ. Արտակ Զեյնալյան

Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ Արդարադատության նախարարության քրեակակատարողական հիմնարկները բեռնաթափելու ուղղությամբ վերջին ամիսներին քրեակակարողական ծառայությունում մեկնարկած ծավալուն բարեփոխումների արդյունքներն առավել պատկերավոր ներկայացնելու նպատակով` արձանագրված արդյունքները թվային վերլուծությունների տեսքով համեմատվել է նախորդող 3 տարիներին արձանագրված արդյունքների հետ:

«2018թ ընդամենը 5 ամիսների ընթացքում (մայիս-սեպտեմբեր) անազատության մեջ պահվող անձանց թվաքանակի նվազումը (536) գրեթե 1,5 անգամ գերազանցում է նախորդող 3 տարիների ընթացքում (2015-2017թթ.) արձանագրված նվազեցման թվաքանակը` միասին վերցրած (344):

Միևնույն պատկերն է նաև պայմանական-վաղաժամկետ ազատման դեպքում. 2018թ 5 ամիսների ընթացքում (մայիս – սեպտեմբեր) պայմանական-վաղաժամկետ ազատվել են 242 դատապարտյալներ, իսկ նախորդող 3 տարիներին (2015-2017թթ.) միասին վերցրած` 633»,-նշել է նա:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել