2018 թ. հունիսի 8-ին Միքայել Նահապետյանը նշանակվել է փոխվարչապետ Տիգրան Ավինյանի օգնական: Իրավաբան.net-ը ներկայացնում է նրա կենսագրությունը:
Տարեթիվ, ամսաթիվ, ծննդավայր
1996 թ. 3 դեկտեմբերի, գ. Սարալանջ
Կրթություն
2018 թ. գերազանցությամբ ավարտել է Երևանի պետական համալսարանի Աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետը՝ ստանալով Աշխարհագրության բակալավրի որակավորում
Աշխատանքային գործունեություն
2015-2017 թթ. – Աշխարհտեղեկատվական հետազոտությունների տարբեր ծրագրերում կամավոր աշխատանք
2015-2016 թթ. – «Էն-էյչ-Ար-Էս» ՍՊԸ՝ աշխարհտեղեկատվական համակարգերի մասնագետ
2017 թ.-ից Մ. Սաակաշվիլու «Ուժերի զարթոնք» գրքի թարգամանիչ և անհատ հրատարակիչ
2018 թ. հունիսի 8-ին նշանակվել է փոխվարչապետ Տիգրան Ավինյանի օգնական
Այլ տվյալներ
2017թ. Գերմանական ակադեմիական փոխանակման ծառայության (DAAD) և ԵՊՀ համատեղ ծրագրով անցել է ուսումնական-մասնագիտական պրակտիկա Բեռլինի Ալ. Հումբոլդի անվան համալսարանի Աշխարհագրության դեպարտամենտում:
Տիրապետում է հայերեն, ռուսերեն և անգլերեն լեզուների:
Կուսակցական պատկանելություն
Անկուսակցական
Անձնական տվյալներ
Ամուսնացած չէ: