Խմելու ջրամատակարարման և ջրահեռացման ծառայությունների մատուցման համար տարեկան  պետք կլինի վճարել 100.000 դրամ

Փոփոխություն է կատարվել «Պետական տուրքի մասին» օրենքում: Նշենք, որ Հայաստանի Հանրապետությունում պետական տուրք վճարողներ են համարվում սույն օրենքի 7 հոդվածով նախատեսված ծառայություններից կամ գործողություններից օգտվող ֆիզիկական և իրավաբանական անձինք:

Փոփոխության է ենթարկվել 19-րդ հոդվածի 7.1-ին կետը, որի համաձայն՝ խմելու ջրամատակարարման և (կամ) ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) ծառայությունների մատուցման համար տարեկան  պետք կլինի վճարել 100.000 դրամ:

Օրենքը ընդունվել է մարտի 2-ին,  պաշտոնաթող նախագահ Սերժ Սարգսյանը հաստատել է այն: Դրույթն ուժի մեջ կմտնի 2020 թվականի հունվարի 1-ին:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել