ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ Դիլիջանի թունելում այրված ծանրաքաշ բեռնատարը հեռացվել է թունելից:
Այս պահին թունելում երթևեկությունը սահմանափակումներով վերականգնվել է, սակայն լուսավորությունը բացակայում է:
Հիշեցնենք, որ այսօր՝ սեպտեմբերի 29-ին Դիլիջանի թունելում՝ Դիլիջան-Երևան ուղղությամբ շարժվելիս այրվել էրբելառուսական պետհամարանիշով ծանրաքաշ ավտոմեքենա։ Հրդեհը ուղեկցվել էր պայթյունով, որի արդյունքում մեծ վնաս է հասցվել թունելին: