Երկար ժամանակ քննարկվում է, որ ես 50 հազար դոլարանոց ժամացույց եմ կրում. Նիկոլ Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Փաստորեն երկար ժամանակ քննարկվում է, որ ես 50 հազար դոլարանոց ժամացույց եմ կրում (այսպիսի գին վերագրվել է մասնավորապես աջ կողմի ժամացույցին), իսկ ես տեղյակ չեմ։

Ուրեմն, այս ժամացույցները Երեւանի AWI խանութում վաճառվում են 76 հազար եվ 105 հազար դրամներով:

Մեզ մի քիչ էլ զեղչով են վաճառել: Այս ժամացույցները գնել ենք իմ այն խոստման շրջանակում, որ պիտի կրեմ միայն հայկական արտադրության հագուստ, կոշիկ, ժամացույց:

Գրառմանս իմաստը նաեւ հայկական արտադրանքը քարոզելն ու արադրողին, ներդրողին քաջալերելն է:

Հայաստանը պիտի դարձնենք արդյունաբերական երկիր»:

Վարչապետն իր գրառմանն է կցել նաև իր երկու ժամացույցի լուսանկարը.

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել