Սա խոստում էր, որ պաշտոնավարման առաջին օրերին տվել էի Արամ Մանուկյան թաղամասի բնակիչներին. Դիանա Գասպարյան

Էջմիածնի քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար Դիանա Գասպարյանը գրում է.

«Արամ Մանուկյան թաղամասի հարգելի՛ բնակիչներ,

Երեկ տեղի ունեցած նիստում ՀՀ կառավարությունը հավանություն տվեց այն որոշման նախագծին, որով, ի թիվս այլոց, նախատեսված է կոյուղագծեր անցկացնել ձեր թաղամասում: Ծրագիրն իրականացվում է Կառավարության միջոցներով և համայնքի՝ 20%-ի չափով համաֆինանսավորմամբ: Սա խոստում էր, որ պաշտոնավարման առաջին օրերին տվել էի Արամ Մանուկյան թաղամասի բնակիչներին և որն իրագործելն ինձ համար պատվի հարց էր:

Այսպես, մինչև 2018 թվականի ավարտը Արամ Մանուկյան թաղամասը կունենա կոյուղի, իսկ 2019 թվականից սկսած կնախաձեռնվեն դրա բարեկարգման աշխատանքներ: Քաղաքի համաչափ զարգացումը և ծայրամասերի բարեկարգումը լինելու է մեր առաջնահերթություններից»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել