Սեպտեմբերի 28-ին Տաջիկստանի մայրաքաղաք Դուշանբեում ԱՊՀ մասնակից պետությունների ղեկավարների խորհրդի նիստից հետո ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի միջև տեղի է ունեցել առանձնազրույց: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնում է վարչապետի մամուլի խոսնակ Արման Եղոյանը:
Երկու երկրների ղեկավարները քննարկել են երկկողմ և բազմակողմ համագործակցությանն առնչվող մի շարք հարցեր: