Եվրամիության կողմից ֆինանսավորվող «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի շրջանակում սեպտեմբերի 26-ին տեղի ունեցավ Շիրակի մարզի միջին մասնագիտական պետական և ոչ պետական հաստատություններում ձեռնարկատիրական կրթության և ձեռներեցության հնարավորությունների, ձեռքբերումների ու խնդիրների վերաբերյալ քննարկում։
Միջոցառումը կազմակերպվել էր ծրագրի կոնսորցիումի անդամ «Ժողովրդավարական կրթության հայկական կենտրոն-ՍԻՎԻՏԱՍ» ՀԿ-ի կողմից: Հանդիպմանը մասնակցում էր 42 հոգի, այդ թվում ծրագրի քաղհասարակության կազմակերպությունների (ՔՀԿ) ինկուբատորների մասնակից 7 ՔՀԿ-ի 8 ներկայացուցիչ:
Ծրագրի կրթության և հարակից ոլորտների համակարգող և ՍԻՎԻՏԱՍ-ի գործադիր տնօրեն Խաչիկ Գևորգյանը ներկայացրեց մեթոդներ, թե ինչպես գաղափարը դարձնել գրավիչ, որպեսզի հետաքրքրությունը մեծանա միջին մասնագիտական պետական և ոչ պետական հաստատությունների հանդեպ և նրանց ուսանողների թիվն ավելանա։
Միջին մասնագիտական հաստատություններից մեկի ներկայացուցիչը նշեց, որ հետաքրքիր գաղափար ունեն խոհարարական դպրոց բացելու, ունեն սակայն բազմաթիվ խնդիրներ են առաջանում արդեն իսկ իրագործման փուլում։ Խաչիկ Գևորգյանը խորհուրդ տվեց անպայման սկսել և հաջողության կհասնեն: Նա նաև իր պատրաստակամությունը հայտնեց մասնակցելու և աջակցելու այդ գործընթացին։
Խաչիկ Գևորգյանը ներկայացրեց նաև ուսուցողական առցանց հարթակներ՝ կրթություն կամ տեղեկատվություն ստանալու, արտերկրյա շուկաներին ծանոթանալու և դրանց խաղացողների դառնալու համար:
«Կանթեղ լուսո» կրթամշակութային, սոցիալական ՀԿ-ի նախագահ Մարիամ Ջանոյանի խոսքով, քննարկման արդյունքում ստացած գիտելիքները մեծապես կօգնեն քոլեջների հետ հետաքրքիր գաղափարների իրագործելու համար. «Այն ինչ ներկայացվեց, մասնավորապես կրթական ոլորտում ձեռնարկատիրությամբ զբաղվելու հնարավորությունների մասին, շատ արդիական է և կարևոր. ՀԿ-ների միջոցով իրականացված դասընթացները ընձեռում են հնարավորություններ՝ պրակտիկայի, ուսանողներին աշխատաշուկայում մրցունակ լինելու համար»։
«Կոնտակտ պլյուս» իրավապաշտպան ՀԿ-ի նախագահ Հասմիկ Պետրոսյանը նույնպես կարևորեց քննարկման արդյունքում ստացած գիտելիքները, ինչպեսև նշեց, որ ստացել են համագործակցության առաջարկներ, որոնք ապագայում կիրականացնեն:
Քննարկման ընթացքում Խաչիկ Գևորգյանը և ծրագրի փորձագետ Վիգեն Շիրվանյանը պատասխանեցին մասնակիցների հարցերին: