Արման Թաթոյանը՝ Ռուբեն Մելիքյանի հրաժարականի մասին

Կառավարության նիստից հետո ՄԻՊ Արման Թաթոյանը պատասխանեց լրագրողների հարցերին: Այն հարցին, թե արդյոք խոսել է Արցախի ՄԻՊ Ռուբեն Մելիքյանի հետ՝ այս պաշտոնից նրա հրաժարականի պատճառների մասին, ասաց, որ պատճառների մասին արդեն իսկ Մելիքյանը հայտնել է.

«Ես ուղղակի մեկ բան կարող եմ ասել. նրա հետ համատեղ աշխատանքի արդյունքում էր, որ կարողացանք նոր որակ ունենալ իրավունքների պաշտպանության հարցում: Տարածքի քաղաքական իրավիճակը չպետք է որևէ նշանակություն ունենա մարդու իրավունքի պաշտպանության արդյունքում»,- ասաց նա ու կարևորեց Ռուբեն Մելիքյանի աշխատանքը միջազգային ոլորտում:

Նա նշեց, որ այդ որոշումից հետո Մելիքյանի հետ չի խոսել և չգիտի, թե ով կարող է փոխարինել նրան:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել