Կառավարությունը դեմ քվեարկեց պահուստային ֆոնդից առողջապահության նախարարությանը գումար հատակացնելուն

Կառավարության այսօրվա նիստին քննարկվեց առողջապահության նախարարությանը շուրջ 13.5 միլիոն դրամ տրամադրելու որոշման նախագիծը.

«Ամերիկահայ բարերար Մայք Սարյանի կողմից տրամադրված բժշկական սարքավորումների (թվով` 4 բեռնարկղ)` 01.06.2018թ. մինչև 29.08.2018թ. ժամանակահատվածում Փոթի նավահանգստում պահման և պահպանման, ինչպես նաև դրանց` Փոթի նավահանգստից Երևան տեղափոխման` «Ապավեն» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության ծառայությունների ծախսերը առողջապահության նախարարության «Մարդասիրական օգնության հանրապետական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության միջոցով փոխհատուցելու նպատակով առողջապահության նախարարությանը 2018 թվականին հատկացնել 13,587.0 հազ. դրամ՝ Հայաստանի Հանրապետության 2018 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Ընթացիկ դրամաշնորհներ պետական և համայնքների ոչ առևտրային կազմակերպություններին» հոդվածով)»:

Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը դեմ արտահայտվեց տվյալ գումարը հատկացնել կառավորթւայն պահուստային ֆոնդից: Առաջին փոխվարչապետ արարատ Միրզոյանը, ով նախագահում է նիստը, հարց տվեց, թե ինչու նախարարությունը իր միջոցներից չէ տվյալ գումարը հատկացվում՝ բյուջեային վերաբաշխման միջոցով: Տիգրան Ավինյանը նույնպես հայտնեց, որ սա զարմանալի է, որ այս գումարը պահանջվում է պահուստային ֆոնդից:

Նախագիծը հաստատվեց Ատոմ Ջանջուղազյանի առաջարկած տարբերակով, այսինքն գումարը նախարարության միջոցներից կտրամադրվի՝ բյուջեի վերաբաշխմամբ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել