Արցախի մարդու իրավունքների պաշտպանի ժամանակավոր պաշտոնակատար Ռուբեն Մելիքյանը գրում է.
«Շարունակում եմ կատարել Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի պարտականությունները՝ մինչև օրենքով սահմանված կարգով երկրորդ հրաժարականիս ներկայացումը («մեկ շաբաթվա ընթացքում»)։
Այսօր հանդիպում ունեցա Եվրոպական խորհրդարանի պատգամավոր Էլենի Թեոխարուսի (Կիպրոս) գլխավորած պատվիրակությանը։ Ներկայացրեցի Ադրբեջանում հայատյացության վերաբերյալ մեր հատուկ զեկույցը, ինչպես նաև Արցախում մարդու իրավունքների պաշտպանության ընդհանուր վիճակը»։