Ժամկետային զինծառայող Վանիկ Գևորգյանի մահվան գործով ձեռք բերված ապացույցների հիման վրա՝ մեղադրանք է առաջադրվել համածառայակցին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 359-րդ հոդվածի 3-րդ մասով՝ ծառայողների փոխհարաբերությունների կանոնագրքային կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետեւանքներ։ Այս մասին տեղեկանում ենք քննչական կոմիտեի ֆեյսբուքյան էջից:
Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը: