Անդրադառնալով Armeniasputnik.am կայքի՝ սեպտեմբերի 25-ի, ժամը 22։01-ի ՝ «PR նոր տեխնոլոգիաներ․ օգտագործվեցին դրանք ընտրություններում , թե ոչ » վերտառությամբ հրապարակմանը, որտեղ մասնավորապես նշվում էր, որ «նախընտրական արշավի ընթացքում ամենաերևացող և կարևոր տեղերում տեղադրված էին «Իմ քայլը» դաշինքի պաստառները, մետրոյում տեղ-տեղ կարելի էր տեսնել «ԲՀԿ»–ի, «Լույս» դաշինքի և «Երկիր Ծիրանիի» պաստառները, Երևանի մետրոպոլիտենը պարզաբանում է տարածել.
«Երևանի մետրոպոլիտենը պարզաբանում է , որ Երևանի ավագանու ընտրությունների հետ կապված գովազդային պաստառները փակցված են եղել ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի 2018 թվականի սեպտեմբերի 4-ի N 59- Ա որոշման հիման վրա կազմված պայմանագրերի համապատասխան: Ցանկանում եմ ընդգծել նաև , որ ՀՀ ընտրական օրենսգրքի 21-րդ հոդվածի 6-րդ կետի համաձայն՝ Համապետական և Երևանի ավագանու ընտրությունների ժամանակ արտաքին գովազդային վահանակների բաշխումը կատարում է ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը»։