«Հայաստան» համահայկական հիմնադրամ հոգաբարձուների խորհուրդը որոշում է կայացրել գործադիր տնօրենի պաշտոնին նշանակել վարչապետ Նիկոլ Փաշինյանի խորհրդական Հայկակ Արշամյանին։
Այս մասին տեղեկությունը Իրավաբան․net-ի հետ զրույցում հաստատեց «Հայաստան» համահայկական հիմնադրամի հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավար Անուշ Մարտիրոսյանը։
Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը հուլիսի 2-ին որոշում էր ստորգրել՝ Հայկակ Արշամյանին իր խորհրդականի պաշտոնում նշանակելու մասին։