Վարչապետ Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 20-ին որոշում է ստորագրել, որով 4 միլիոն 635 հազար դրամ է տրամադրվել սեպտեմբերի 12-14-ը Երևանում տեղի ունեցած Ֆրանկոֆոն միջազգային ոչ կառավարական կազմակերպությունների 11-րդ համաժողովի կազմակերպման և անցկացման համար։
Որոշման մեջ ասվում է․
«Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի`
2018 թվականի սեպտեմբերի 12-14-ը Երևանում տեղի ունեցած Ֆրանկոֆոն միջազգային ոչ կառավարական կազմակերպությունների 11-րդ համաժողովի կազմակերպման և անցկացման հետ կապված ծախսերը (4.635.000 դրամի սահմաններում) կատարել Հայաստանի Հանրապետության 2018 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պատվիրակությունների ընդունելության համար նախատեսված միջոցների հաշվին` համաձայն ՀՀ արտաքին գործերի նախարարության և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության Պետական արարողակարգի ծառայության ներկայացրած հաշվետվությունների»։