Երևանի ավագանու արտահերթ ընտրությունների քվեարկության նախնական արդյունքները շարունակվում են ամփոփվել:
Կենտրոնական ընտրական հանձնաժողովի հրապարակած տվյալների համաձայն, արդեն հայտնի են 125 ընտրատեղամաի արդյունքները:
- Բարգավաճ Հայաստան կուսակցություն – 5975՝ 6.59%
- «Երևանի հանրություն» կուսակցությունների դաշինք -624՝ 0.69%
- «Երևանցիներ» կուսակցությունների դաշինք – 778՝ 0.86%
- Երկիր Ծիրանի կուսակցություն -1268՝ 1.40%
- Ժառանգություն կուսակցություն – 658՝ 0.73%
- Ժողովրդավարական ուղի կուսակցություն– 143՝ 0.16%
- «Իմ քայլը» կուսակցությունների դաշինք – 73.924՝ 81.58%
- «Լույս» կուսակցությունների դաշինք -4479՝ 4.94%
- Հայ հեղափոխական դաշնակցություն կուսակցություն – 1514՝ 1.67%
- Հայք (Հայկազուններ) կուսակցություն – 134՝ 0.15%
- Ռեֆորմիստներ– 170՝ 0.19%
- Օրինաց երկիր կուսակցություն – 944՝ 1.04%
Այսպիսով՝ առաջատար են՝ «Իմ քայլը» դաշինքը, ԲՀԿ-ն և «Լույս» դաշինքը:
Հիշեցնենք, որ այս ընտրություններին ընտրելու իրավունք է ունեցել 848.343 քաղաքացի, որից՝ նախնական տվյալներով, մասնակցել են 370.323-ը կամ 43.65 տոկոսը: