Այսօր՝ սեպտեմբերի 23-ին տեղի ունեցավ Երևանի ավագանու արտահերթ ընտրությունները:
Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը ԿԸՀ տեղեկատվական կենտրոնում հայտարարեց, որ 848.343 ընտրողներից քվեարկությանը, նախնական տվյալներով, մասնակցել են 370.323 քաղաքացի կամ 43.65 տոկոսը:
Այս մասին քիչ առաջ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի տեղեկատվական կենտրոնում հայտարարեց ԿԸՀ քարտուղար Արմեն Սմբատյանը:
Աջափնյակ վարչական շրջան. քվեարկելու իրավունք ունեցող անձանց թիվը՝ 85.192, քվեարկության մասնակիցների թիվը՝ 38.878 անձ կամ 45.64 տոկոս,
Ավան վարչական շրջան. քվեարկելու իրավունք ունեցող անձանց թիվը՝ 39.994, մասնակցել է 18.593 անձ կամ 46.49 տոկոս,
Արաբկիր վարչական շրջան. քվեարկելու իրավունք ունեցող անձանց թիվը՝ 97.932, մասնակցել է 42.465 կամ 43.36 տոկոս,
Դավթաշեն վարչական շրջան. քվեարկելու իրավունք ունեցող անձանց թիվը՝ 32.741, մասնակցել է 15.361 անձ կամ 46.92 տոկոսը,
Էրեբունի վարչական շրջան. քվեարկելու իրավունք ունեցող անձանց թիվը՝ 94.069, մասնակցել է 37.983 անձ կամ 40.38 տոկոսը,
Կենտրոն վարչական շրջան. քվեարկելու իրավունք ունեցող անձանց թիվը՝ 96.476, մասնակցել է 41.318 անձ կամ 42.83 տոկոսը,
Մալաթիա Սեբաստիա վարչական շրջան. քվեարկելու իրավունք ունեցող անձանց թիվը՝ 108.804, քվեարկության մասնակիցների թիվը՝ 45.935 քաղաքացի կամ 42.22 տոկոս
Նոր Նորք վարչական շրջան. քվեարկելու իրավունք ունեցող անձանց թիվը՝ 101.124, մասնակցել է 45.017 հոգի կամ 44.52 տոկոսը,
Նորք Մարաշ վարչական շրջան. քվեարկելու իրավունք ունեցող անձանց թիվը՝ 10.868, մասնակցել է 5109 անձ կամ 47.1 տոկոսը,
Նուբարաշեն վարչական շրջան. քվեարկելու իրավունք ունեցող անձանց թիվը՝ 8.301, մասնակցել է 3767 անձ կամ 45.38 տոկոսը,
Շենգավիթ վարչական շրջան. քվեարկելու իրավունք ունեցող անձանց թիվը՝ 113.850, մասնակցել է 50.644 անձ կամ 44.48 տոկոսը,
Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջան. քվեարկելու իրավունք ունեցող անձանց թիվը՝ 58.992,մասնակցել է 25.253 անձ կամ 42.81 տոկոսը: