Մինչև Երևանի ավագանու արտահերթ ընտրությունների քվեարկության օրը Կենտրոնական ընտրական հանձնաժողովը ընտրությունների կազմակերպման և անցկացման շրջանակներում որևէ դիմում կամ բողոք չի ստացել:
Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 23-ին, ԿԸՀ տեղեատվական կենտրոնում ասաց Կենտրոնական ընտրական հանձնաժողովի իրավաբանական վարչության պետ Լիլիա Հակոբյանը:
«Ունեցել ենք առաջարկություններ, դիմումներ՝ տեղեկատվության հարցման հետ կապված, ինչպես նաև բազաթիվ հեռախոսազանգեր, ԿԸՀ պաշտոնական էլեկտրոնային հասցեին թողված բազմաթիվ նամակներ»,-նշեց նա:
Լիլիա Հակոբյանը նշեց, որ միայն մեկ դիմում է ստացվել՝ կապված տեղամասային ընտրական հանձնաժողովներից մեկի աշխատանքների հետ կապված, որը եղել է կազմակերպչական բնույթի խնդրին: Նրա խոսքով, խնդրին անմիջապես լուծում է տրվել:
ԿԸՀ ստացված հարցադրումների մեծ մասը վերաբերել է հանրապետության տարածքից դուրս գտնվողների քվեարկության կարգին, նշվել է, որ Ընտրական օրենսգիրքն ընտրելու հնարավորություն չի տալիս հանրապետության տարածքից դուրս գտնվող քաղաքացիներին: