3 ժամ պարբերությամբ տեղամասում քվերակության մասնակցության վերաբերյալ տեղեկատվություն կլինի. Ելենա Այվազյան

Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 23-ին, Երևանի ավագանու արտահերթ ընտրությունների օրը, լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Կենտրոնական ընտրական հանձնաժողովի տեղեկատվական տեխնոլոգիաների և տեղեկատվության վերլուծության  վարչության պետ Ելենա Այվազյանը:

Նա ներկայացրեց  Կենտրոնական ընտրական հանձնաժողովում ներկայացրեց «Ընտրություններ» ավտոմատացված համակարգ, հնարավորություններն ու դերը, համակարգի գործառությաները:

«Այսօր՝ քվեարկության ողջ օրը տեղեկատվության ստացումը կիրականացվի «Ընտրություններ» ավտոմատացված համակարգի միջոցով: Ժամը 11:00-ին, 14:00-ին, 17:00-ին, 20:00-ին տարածքային ընտրական հանձնաժողովները տեղամասային ընտրական հանձնաժողովներից հեռախոսակապի միջոցով կստանան տեղեկավություն՝ տեղամասերում քվերակության մասնակցության վերաբերյալ և տարածքային ընտրական հանձնաժողովներում այդ տեղեկատվությունը կմուտքագրվի «Ընտրություններ» ավտոմատացված համակարգ և համապատասխանաբար հրապարակվի ԿԸՀ տեղեկատվական կենտրոնում»,-նշեց նա:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել