Այսօր Երևանի քաղաքապետի թեկնածու Նաիրա Զոհրաբյանը քվերակելուց հետո լրագրողների հետ զրույցի ժամանակ հայտարարեց, որ այսօր «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը դեմելու է վարչական դատարան՝ Դանիել Իոանիսսյանի գործողությունները վիճարկելու համար:
«Լռության օրը հստակ հակաքարոզչություն է իրականացվել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նկատմամբ: Քարոզչության 12 օրերի ընթացքում նրանք չկարողացան ներկայացնել փաստեր, որ ԲՀԿ-ից ինչ-որ մեկը ընտրակաշառք է բաժանել»,-նշել է նա:
Հիշեցնենք, որ երեկ «Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպության անդամ Դանիել Իոանիսսյանը հայտարարություն էր տարածել, որում ասվում է.
«Մենք հավաստի ապացույցներ ենք ձեռք բերել, որ «Բարգավաճ Հայաստանը» հանրահավաքներին մասնակցելու համար մարդկանց ապօրինաբար վճարել է: Ավելին, ԲՀԿ-ի ներկայացուցիչները վախեցնում են մեզ ազդարարողներին:
Մանրամասները՝ ժամը 16:00-ի ասուլիսին, որ տալիս ենք Մեդիա Կենտրոնում»: