Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Արթուր Գրիգորյանի հրամանով վարչական տուգանք է նշանակվել «Հրաշք Մետաղ» ՍՊ ընկերության տնօրեն Սարգիս Բարսեղյանի նկատմամբ:
Ընկերությունը չի կատարել ընդերքօգտագործման հետ կապված իր գործունեության վերաբերյալ 2017 թվականին հրապարակային հաշվետվություն ներկայացնելու պարտականությունը: Ընկերության սեփականատեր Սարգիս Բարսեղյանը տուգանքվել է 150 հազար դրամով:
Մանրամասները՝ նախարարի հրամանում: