Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը նոր հրաման է ստորագրել, որով հաստատել է մայրական և մինչև 5 տարեկան երեխաների մահվան, մանկաբարձական ծանր («կրիտիկական») դեպքերի վերաբերյալ տեղեկատվության հաղորդման կարգը ինչպես նաև ձևանմուշները:
Տեղեկատվությունը հաղորդվում է դեպքն արձանագրելուն հաջորդող 2 ժամերի ընթացքում, իսկ ոչ աշխատանքային ժամերի և/կամ օրերի ընթացքում, հաջորդող աշխատանքային օրը` մինչև առավոտյան ժամը 11:00:
Մոր և մանկան վարչության համապատասխան ստրաբաժանումները` մայրական և վերարտադրողական առողջության պահպանման և երեխաների առողջության պահպանման բաժինների ղեկավարները, յուրաքանչյուրն իր մասով պարբերաբար իրականացնում է դեպքերի ամփոփ վերլուծություն և ներկայացնում
առաջարկություններ առանձին դեպքերի վարման գործընթացի մասնագիտական գնահատման նպատակով ծառայողական ուսումնասիրություն իրականացնելու անհրաժեշտության վերաբերյալ:
Մանրամասները՝ այստեղ: