Հեռուստատեսության և ռադիոյի վճարովի եթերաժամանակի առաջատար գնորդը ԲՀԿ-ն է՝ 743 րոպե. ՀՌԱՀ

Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի անդամ Տիգրան Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է քարոզարշավի վճարովի եթերաժամանակի գնորդներին:

Հրապարակման համաձայն, առաջին տեղում ԲՀԿ-ն է.

«Փողը ուժ է…

ՀՌՀ մշտադիտարկման (10-17 սեպտեմբեր) արդյունքներով հեռուստատեսության եւ ռադիոյի վճարովի եթերաժամանակի առաջատար գնորդը ԲՀԿ-ն է՝ 743 րոպե:

Սա ռեկորդ է, ոչ մի նախընտրական քարոզարշավի ժամանակ (լինի խորհրդարանական թե ավագանու ընտրություններ) մեկ շաբաթվա ընթացքում այս քանակի վճարովի եթերաժամ ոչ մի քաղաքական ուժ չի գնել: Համեմատության համար՝ 2-3 տեղը կիսում են Ժառանգությունն ու Իմ քայլը՛ 150-ական րոպե, 4-րդը Օրինաց երկիրն է՛ 98 րոպե, 5-ը ՀՅԴ-ն՛ 76 րոպե»,- ասված է ՀՌԱՀ անդամ Տիգրան Հակոբյանի գրառման մեջ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել