Սուրեն Սեփխանյանն արդեն երրորդ անգամ է հայտնվում հակառակորդի նշանառության տակ. նա դուրս է գրվել հիվանդանոցից

2018թ. սեպտեմբերի 16-ին՝ ժամը 00:15-ի սահմաններում, Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնքի Կոթի բնակավայրի կենտրոնական մասում աջ սրունքի շրջանում հրազենային մարմնական վնասվածք է ստացել նույն բնակավայրի բնակիչ Սուրեն Սեփխանյանը:

Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակից հայտնում են, որ օրեր առաջ սահմանամերձ գյուղի գնդակոծության արդյունքում վիրավորված Սուրեն Սեփխանյանն այսօր՝ սեպտեմբերի 21-ին, դուրս է գրվել հիվանդանոցից, իրեն լավ է զգում։

«Ի դեպ, նա արդեն երրորդ անգամ է հայտնվում հակառակորդի նշանառության տակ»,-նշվում է հայտարարության մեջ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել