ԱԱԾ սահմանապահ զորքերի հրամանատար Վաղինակ Սարգսյանի պաշտոնավարման ժամկետը երկարաձգվել է

Նախագահ Արմեն Սարգսյանը նոր հրամանագիր է ստորագրել.

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդ-վածի 2-րդ մասի.

Ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի հրամանատար Վաղինակ ՍԱՐԳՍՅԱՆԻ պաշտոնավարման ժամկետը երկարաձգել երեք տարի ժամկետով՝ մինչև 2021 թվականի սեպտեմբերի 30-ը:»

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել