Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ, քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար Կամո Արեյանի կարգադրությամբ՝ Երևան քաղաքի Սարի Թաղի վթարային բնակելի տների գույքագրման, հաշվառման և փաստաթղթերի հավաքագրման նպատակով ստեղծվել է աշխատանքային խումբ:
Կազմը հետևյալն է.
Աշխատանքային խմբի ղեկավար
Վահան Խաչատրյան-Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության պետի տեղակալ
Աշխատանքային խմբի անդամներ
Երվանդ Պողոսյան-Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության հողի ընթացիկ հաշվառման և հողօգտագործման բաժնի պետ
Նարեկ Կռունկյան-Երևան քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության հողի ընթացիկ հաշվառման և հողօգտագործման բաժնի առաջին կարգի մասնագետ
Արտակ Սարգսյան-Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության առաջատար մասնագետ
Բագրատ Տեր-Թովմասյան-Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի շինարարության և բարեկարգման վարչության առաջատար մասնագետ
Արթուր Հովսեփյան, Հովհաննես Հարությունյան-Երևանի Էրեբունի վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի կոմունալ տնտեսության և բազմաբնակարան շենքերի կառավարման մարմինների հետ աշխատանքների
Կազմակերպման բաժնի առաջին կարգի մասնագետներ
Վարուժան Դավթյան-Երևանի Էրեբունի վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի քաղաքաշինության և հողօգտագործման բաժնի առաջին կարգի մասնագետ