Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ, քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար Կամո Արեյանը նոր որոշում է ստորագրել.
«Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի մարտի 4-ի «Պետական հանրակրթական ուսումնական հաստատության տնօրենի ընտրության (նշանակման) կարգը հաստատելու մասին» №319-Ն որոշմամբ հաստատված կարգի 34-րդ կետով, հիմք ընդունելով «Երևանի Գարեգին Նժդեհի անվան հ.161 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ի խորհրդի 2018թ. սեպտեմբերի 11-ի նիստի հ.2 արձանագրությունը, Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության ներկայացուցչի եզրակացությունը և Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչության պետի՝ 13.09.2018թ. h.12/13 զեկուցագիրը`
1.«Երևանի Գարեգին Նժդեհի անվան հ.161 հիմնական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության ընտրված տնօրեն Ցողիկ Գուրգենի Գրիգորյանի հետ 2018 թվականի սեպտեմբերի 20-ից կնքել աշխատանքային պայմանագիր՝ հինգ տարի ժամկետով /20.09.2018թ.–20.09.2023թ./` ազատելով նրան նույն կազմակերպության տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարի պարտականությունների կատարումից»: