Նախագահը այսօր՝ սեպտեմբերի 21-ին, անկախության 27-րդ տարեդարձի կապակցությամբ պարգևատրումներ կատարեց:
Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանին շնորհվեց գեներալ-լեյտենանտի կոչում:
«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 2-րդ մասի, ինչպես նաև «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի.
Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-մայոր Արտակ ԴԱՎԹՅԱՆԻՆ շնորհել գեներալ-լեյտենանտի զինվորական կոչում»: