Սեպտեմբերի 19-ին, ժամը 18.20-ին, Ճանապարհային ոստիկանությունից ոստիկանության Կենտրոնական բաժին հաղորդում է ստացվել, որ Նալբանդյան փողոցում ՃՈ տեսուչին է մոտեցել մի քաղաքացի և հայտնել, որ իրեն դանակահարել են և օգնություն է խնդրում, ինչից հետո ՃՈ տեսուչը 1991 թ. ծնված Վիգեն Պ.-ին և 1995 թ. ծնված Էդգար Պ.-ին տեղափոխել է հիվանդանոց:
Այս մասին տեղեկանում ենք ոստիկանությունից:
Ժամը 18.50-ին ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն հաղորդում է ստացվել, որ իրենց է զանգահարել անհայտ քաղաքացի և հայտնել, որ Սայաթ-Նովայի պողոտայում դանակահարված քաղաքացի կա, որը արնահոսում է:
Ոստիկանության Երևան քաղաքի վարչության և Կենտրոնական բաժնի ծառայողները, իրացնելով ստացված օպերատիվ տվյալները, ՃՈ 1-ին սպայական գումարտակի 1-ին դասակի ծառայողների հետ համատեղ պարզել են, որ նույն օրը, ժամը 18.05-ին, Սայաթ-Նովայի պողոտայի և Նալբանդյան փողոցի խաչմերուկի մոտ, վիճաբանության ժամանակ, Վիգեն և Էդգար Պ.-երին սուր կտրող ծակող առարկայով հարվածել է 1989 թ. ծնված Մարատ Մ.-ն՝ պատճառելով վնասվածքներ:
Ձեռնարկվում են միջոցառումներ Մարատ Մ.-ին և հանցագործության գործիք առարկան հայտնաբերելու ուղղությամբ:
Կատարվում է նախաքննություն:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: