Այսօր՝ սեպտեմբերի 20-ին, կառավարության նիստից հետո լրագրողների հարցերին է պատասխանեց կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը:
Նախարարը խոսեց դպրոցներում այս կամ այն թեկնածուի համար «ձայն հավաքելու» փորձերի մասին:
«Մենք ունեցել ենք լուրեր, խոսակցություններ: Բոլոր այդ ուղղություններով միջոցներ ենք ձեռնարկել: Իհարկե, երբ ծնողը, ուսուցիչը չի գալիս ու ասում՝ այս ծնողը կամ ուսուցիչը հորդորում է այս կամ այն մարդու համար քվեարկել, ապա մենք չենք կարող ուղիղ մեղադրանք ներկայացնել տվյալ տնօրենին կամ ուսուցչին»,-նշեց է Արային Հարությունյանը:
Նախարարը չցանկացավ մեկնաբանել իր պաշտոնանկության վերաբերյալ տարածված տեղեկությունը ու միայն նշեց. «Բարևեք լուրեր գրողին»:
Ավելի վաղ Արայիկ Հարությունյանը հայտնել էր, որ այդ տեղեկությունը իրականությանը չի համապատասխանում:
Մանրամասները՝ տեսանյութում: