Արդարադատության փոխնախարար Արթուր Հովհաննիսյանը կառավարության հավանությանն է ներկայացրել որոշման նախագիծ, որով փոփոխություններ կկատարավեն «Քրեակատարողական բժշկության կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպություն ստեղծելու մասին» կառավարությունը որոշման մեջ:
Կառավարության 2018 թվականի մարտի 1-ի N 204-Ն որոշմամբ ստեղծվել է «Քրեակատարողական բժշկության կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը, որի գործունեության առարկան ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներում պահվող կալանավորված անձանց և դատապարտյալների առողջության պահպանումը և վերականգնումն է, իսկ գործունեության նպատակը արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներում պահվող կալանավորված անձանց և դատապարտյալներին պատշաճ բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների մատուցումն է:
Նախագծով առաջարկվում է փոփոխել «Քրեակատարողական բժշկության կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության գործունեության սկսելու ժամկետը` սահմանելով, որ ՊՈԱԿ-ը իր գործունեությունը սկսելու է 2019 թվականի հունվարի 15-ից:
Մանրամասները՝