Երևանի գլխավոր ճարտարապետ Տիգրան Բարսեղյանը ազատվել է պաշտոնից

Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ, քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար Կամո Արեյանը նոր որոշում է ստորագրել.

«Հիմք ընդունելով Տ. Բարսեղյանի դիմումը և ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 48.1-րդ հոդվածի 1-ին մասով,  «Հանրային ծառայության մասին»  օրենքի 9-րդ հոդվածի 15-րդ մասով`
1.Երևան քաղաքի գլխավոր ճարտարապետ Տիգրան Բարսեղյանին՝ 2018 թվականի սեպտեմբերի 17-ից ազատել զբաղեցրած պաշտոնից։
2.Հանձնարարել աշխատակազմի ֆինանսական վարչության պետին՝ կատարել վերջնահաշվարկ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով»։

Լուսանկարը՝ panarmenia.net-ի

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել