«Մարտի 1-ի» դեպքերին վերաբերող գործերի առաջին վճիռները ՄԻԵԴ-ը կհրապարակի սեպտեմբերի 20-ին. Վահե Գրիգորյան

ֆեյսբուքյան իր էջում փաստաբան, «Մարտի 1»-ի զոհերի իրավահաջորդների ներկայացուցիչ Վահե Գրիգորյանը գրել է, որ 14/09/2018թ․ Մարդու իրավունքների եվրոպական դատարանն արդեն պաշտոնապես հրապարակել է մամլո հաղորդագրություն «Սաղաթելյանն ընդդեմ Հայաստանի» և «Գասպարին ընդդեմ Հայաստանի» գործերով վճիռների/որոշումների հրապարակման օրվա՝ 20/09/2018թ․ մասին։

Նա հիշեցնում է, որ սրանք առաջին գործերն են, որոնք վերաբերում են 2008թ․ մարտի 1-ի դեպքերին։ Ավելի կոնկրետ, սրանք այդ օրվա վաղ առավոտյան դեպքերին վերաբերող գործերն են։

«Ժամանակագրորեն, օրվա երկրորդ կեսի և երեկոյան և գիշերվա գործերի խմբերի մասին վճիռները հետևելու են սրան։

Այս գործերով ներկայացված բողոքները վերաբերում են 01/03/2018թ. վաղ առավոտյան Ազատության հրապարակում ցուցարարների նկատմամբ ուժի գործադրմամբ և Սահմանադրության բազմաթիվ խախտումներով խաղաղ հավաքը ցրելուն, որի ընթացքում պրն․ Մուշեղ Սաղաթելյանին ծանր վնասվածքներ էին հասցվել ոստիկանների կողմից։ Այս առավոտյան վնասվածքներ հասցվել էին բազմաթիվ այլ ցուցարարների նույնպես, սակայն դրանցից և որևէ մեկով որևէ ոստիկան պատասխանատվության չէր ենթարկվել։ Ավելին, ցուցարարներից անմիջապես ձերբակալվում, այնուհետև կալանավորվում և երկարաժամկետ ազատազրկման էին դատապարտվում մանավանդ նրանք, որոնց մարմնական վնասվածքներ էին հասցրել ոստիկանները։ Սա կազմակերպված մոտեցում էր․ նպատակն էր լռեցնել քրեական հետապնդման պահանջատերերին և նրանց հրապարակավ ներկայացնել, որպես հանցագործություն կատարած անձինք, որոնց մարմնական վնասվածքներ հասցվում էին վնասազերծելու կամ ոստիկաններին դիմադրություն ցուցաբերելու համար։

20/09/2018թ․ վճիռները/որոշումները լինելու են միայն մարտի 1-ի առավոտյան տեղի ունեցած իրադարձությունների մասին։ Զանգվածային բռնությունները և իրավապահ «բեսպրեդելը» սկսեց հենց 01/03/2018թ. առավոտյան, ժամը 6․30-ի սահմաններում։ Հետագայում իրավապահ կառույցների և բանակի ստորաբաժանումների ներգրավմամբ բռնության էսկալացիան օրվա իշխանությունը (որի գլխավոր անձանցից մեկը ամենևին էլ չի խորշում իրեն անտեղյակ ձևացնելու հուսահատ փորձերից) հաջողությամբ հասցրեց Երևանի կենտրոնը մարտական/ռազմական գործողությունների թատերաբեմ դարձնելուն»,-գրել է փաստաբանը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել