Հարվարդի իրավաբանական ֆակուլտետ

«Facebook-ի պատճառով ես լքեցի Հարվարդը»
Մարկ Ցուկերբերգ (Facebook-ի հիմնադիրներից) 

 

Իրավաբան.net-ը շարունակում է «Արտերկրի իրավունքի դպրոցները» հատուկ նախագիծը: Շարքի երրորդ հոդվածը նվիրված է Հարվարդի համալսարանի իրավաբանական ֆակուլտետին:

 

Ցուկերբերգը ուներ ցանկություն Հարվարդը դարձնել «ավելի բաց»: Նա ստեղծեց փակ սոցիալական ցանց Հարվարդի ուսանողների համար, որից հետո, հետևելով Բիլ Գեյթսի օրինակին, չշարունակեց կրթությունը Հարվարդում: Արդյունքում ստեղծվեց Facebook-ը:

 

 

Ինչպես տեսնում ենք նման զոհողության գնալն իզուր չէր, թեև իսկապես մեծ զոհողություն է հրաժարվել սովորել այնպիսի համալսարանում, ինչպիսին Հարվարդն է:

 

 

Հարվարդը ԱՄՆ-ի ամենահին համալսարանն է, որը հիմնադրվել է 1636 թ-ի սեպտեմբերի 8-ին: Համալսարանն իր անվանումը ստացել է ի պատիվ իր առաջին բարերար Ջոն Հարվարդի, ով համալսարանին է նվիրաբերել իր գրադարանը (400 գիրք) և իր ունեցվածքի կեսը:

 

 

Այն կարծիքն է ձևավորվել, որ Ջոն Հարվարդն է հիմնադրել Հարվարդի համալսարանը, մինչդեռ նա կտակել է գրքեր քոլեջներից մեկին: Այդ քոլեջը հիմնադրվել է դրանից երկու տարի հետո և հայտնի էր Քեմբրիջ անունով:

 

 

Հարվարդի քոլեջը բացման առաջին տարիների շրջապատված էր ցանկապատով, որպեսզի պաշտպանված լիներ վայրի կենդանիներից և հնդիկներից:

 

 

Ներկայումս ամբողջ աշխարհով մեկ Հարվարդի շրջանավարտները կազմում են ավելի քան 360 000:

 

Նշենք, որ համալսարանի ծրագրերի շարքը համալրում են իրավաբանական գիտությունների մագիստրոսի և իրավաբանական գիտությունների դոկտորի աստիճաններ տրամադրող ծրագրերը:

 

 

Մագիստրոսական ծրագրերեը ուղղված են հետևյալ ոլորտներին` միջազգային մարդու իրավունքներ, հարկային, կորպորատիվ իրավունք և կառավարում, և միջազգային ֆինանսներ:

 

Դասավանդման լեզուն մագիստրոսական և դոկտորական ծրագրերի համար անգլերենն է:

 

Այլ տեղեկություններ ստանալ այստեղ:

 

 

Հավելենք նաև, որ հայ ուսանողները Հարվարդի համալսարանում ուսանելու դեպքում հնարավորություն ունեն իրենց ուսման ծախերի մինչև հիսուն տոկոսը փոխհատուցել «Լույս» հիմնադրամի կողմից տրամադրվող կրթաթոշակի միջոցով: «Լույս» հիմնադրամի մասին մանրամասները կարող եք կարդալ այստեղ:

 

 

Համալսարանի շրջանավարտների ցանկին են պատկանում ԱՄՆ-ի նախագահներից շատերը: Հատկանշական է նաև, որ ԱՄՆ-ի անկախության մասին հռչակագիրը ստորագրած անդամներից 7-ը եղել են Հարվարդի համալսարանի շրջանավարտներ:

 

 

Ի դեպ՝ Հարվարդի ուսանողներն ունեն նաև հետաքրքր ավանդույթ: Ասում են, եթե ուսանողները հպվեն այգում նստած Ջոն Հարվարդի կոշիկին, ապա հաջողությամբ կհանձնեն քննությունը:

 

 

Կարդացեք շարքի նաև մյուս հոդվածները՝

 

Գենտի իրավաբանական ֆակուլտետ

 

 

Օքսֆորդի իրավաբանական ֆակուլտետ

 

Զարուհի Հարությունյան

 

Նվարդ Լոռյան

 

Լուսանկարները՝ Խաչիկ Գևորգյանի

 

Աղբյուրը՝ Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել