Ապօրինություններ «Մաշկաբանության և սեռավարակաբանության բժշկագիտական կենտրոն» ՓԲ ընկերությունում

Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչության ծառայողների միջոցառումներով պարզվել է, որ «Մաշկաբանության և սեռավարակաբանության բժշկագիտական կենտրոն» ՓԲ ընկերության կողմից մատուցվող՝ պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով բժշկական օգնության և սպասարկման, հանրային առողջապահական և առողջապահական հարակից ծառայությունների գները սահմանված են նշված ընկերության և առողջապահության նախարարության աշխատակազմի միջև կնքված համապատասխան պայմանագրի հավելվածով, որի համաձայն սահմանված են ցերեկային ստացիոնար և գիշերային ստացիոնար բուժման սակագները՝ համապատասխանաբար 64.700 և 107.900 դրամ:

Այս մասին տեղեկանում ենք ոստիկանությունից:

Այս տարվա հունվարից մինչև օգոստոս, ընկերության բուժանձնակազմն ու հաշվապահություն իրականացնող աշխատակիցները իրենց օգտին օգտագործելով կարգադրիչ և այլ գործողություններ, այն է ստանալ ամսական հավելյալ աշխատավարձերի գումարներ, կենտրոն դիմած բազմաթիվ քաղաքացիների հիվանդության պատմագրերում և նրանց անուններով առողջապահության նախարարության պետական առողջապահական գործակալություն ներկայացված հաշվետվություններում մուտքագրել են իրականությանը չհամապատասխանող մատուցված բուժօգնության տեսակների ու բուժման օրերի ավել քանակների կեղծ տվյալներ:

Մասնավորապես, փաստացի ցերեկային ստացիոնարի հիվանդները ձևակերպվել են որպես գիշերային ստացիոնար բուժօգնություն ստացած հիվանդներ, իսկ մի քանի դեպքերում էլ հավելագրվել են բուժման օրերի քանակները, ինչի արդյունքում կենտրոնի հաշվեհամարին պետական բյուջեից փոխանցվել է լրացուցիչ գումար և պետությանը պատճառվել էական վնաս:
Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել